ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քննական լարվածությունը նվազել է

Քննական լարվածությունը նվազել է
12.06.2012 | 02:25

Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունն անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
Այսօր Երևանի պետական համալսարանում ձևավորված քննական կենտրոն է այցելել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը` հետևելու միասնական քննության ընթացքին: Ա. Աշոտյանը դրական գնահատեց այն փաստը, որ «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից հրատարակվել են շտեմարաններ, և քննական թեստերի առաջադրանքները վերցված են շտեմարաններից: Ըստ նախարարի` քննությունների անկանխատեսելիության մակարդակը կտրուկ ընկել է: «Անցավ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, և մենք գրեթե ոչ մի դժգոհություն չունեցանք: Թեստերի բովանդակությունն այս տարի քննարկման առարկա չի դարձել»,- ասաց Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ «Մաթեմատիկա» առարկայից նույնպես հետքննական քննարկումներ և դժգոհություններ չեն լինի: Նրա համոզմամբ` մաթեմատիկայի քննությունը նույնպես կապացուցի, որ նախարարության որդեգրած ճանապարհը ճիշտ է, և բոլոր քննական առարկաներն անհրաժեշտ է կազմակերպել շտեմարանային եղանակով:
Անդրադառնալով քննությունների միջին միավորներին` նախարարը նշեց, որ դրանք այս տարի բարձր են, ինչը ենթադրում է, որ անցողիկ միավորները կբարձրանան: Նա նաև նկատեց, որ կառավարության` բուհական կրթության բանաձևը հետևյալն է` «հնարավորինս հեշտ ընդունելություն, հնարավորինս դժվար պետական ավարտական քննությունե: «Զանգվածային ընդունելությունը մեզ թույլ է տալիս ապահովել յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրականացումը, իսկ ավելի խիստ ավարտական պրոցեսը թույլ է տալիս վստահ լինել, որ հասարակություն է մտնում նվազագույն որակական շեմին համապատասխան երիտասարդ մասնագետ»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ